24.12.2012|
14:23
Հայկական մենթալ կոդերից, թերևս, քիչ բան է մնացել չգաղտնազերծված, մանավանդ, մայաների սադրած աշխարհի վերջի առնչությամբ համամոլորակային խուճապն էլ չսասանեց հայության հոգեբանախարսխային հատկանիշներից մեկը` անշառ երազկոտությունը:
Հայկական երազանքը սովորական չէ: Այն չի բխում երազողի մտավոր, կրթական, սոցիալական, մասնագիտական ու այլ կարողություններից: Հիմա կառարկեք, թե երազանքը հենց իր անսպասելիության ու տեսլածին լինելով է բնութագրվում: